IVR ծառայություններ

Գլխավոր » Հիմնական ծառայություններ » IVR ծառայություններ

IVR (Interactive Voice Response)

IVR (Interactive Voice Response համակարգ - հեռախոսազանգերի ինտերակտիվ վերամշակում) ձայնային մենյու համակարգ է, որի միջոցով զանգահարողը կարող է ձեռք բերել անհրաժեշտ ինֆորմացիան ավտոմատ ռեժիմով: IVR համակարգը հարցում է կատարում բաժանորդից կոնկրետ նշված ID համարը (օրինակ, սպասարկման հեռախոսահամարը) տվյալների բազայից ստանում է անհրաժեշտ ինֆորմացիան եւ հայտնում այն.

Այս ծառայությունը բացառում է կորցնել որևիցե հեռախոսազանգ:
Անհրաժեշտության դեպքում IVR համակարգը միացնում է բաժանորդին օպերատոր-խորհրդատուի հետ:

Այս ծառայության առավելություններն են

- Բաժանորդները զանգահարելու առաջին իսկ փորձից կկարողանան միանալ կապվել Ձեզ հետ

- Դուք կկարողանաք պահել բաժանորդներին կապի մեջ, եթե ձեր աշխատակիցներն այդ պահին զբաղված լինեն.

- Ոչ աշխատանքային ժամերին բաժանորդները միշտ կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ ինֆորմացիան ավտոմատ ռեժիմով IVR համակարգի միջոցով:

IVR ձայնային մենյուի կիրառումը համատարած օգտագործում է ստացել բջջային կապի ոլորտում: IVR-ը կիրառվում է ինչպես տեխնիկական աջակցության ոլորտում եւ պարզ խնդիրների լուծման մեջ, այնպես էլ ծառայությունների կառավարման համակարգերում (անցում դեպի այլ սակագնային պլանների, գործառույթների անջատում և միացում):

Մուտքային հեռախոսազանգերի մշակման գործընթացում IVR համակարգերի հիմնական առավելություններից են՝

- Հեռախոսային գծերի, օգտագործվող հեռախոսահամարների, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ճշգրիտ բեռնվածության ապահովում:

- Բաժանորդների սպասարկում 24 ժամ, շաբաթական 7 օր, այն դեպքում, երբ նմանատիպ սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ծախսերը կլինեն մինիմալ:

IVR ծառայությունը կարող է օգտագործվել որպես և առանձին սպասարկման միջոց, և այլ ծառայությունների բաղադրիչ մաս: Օրինակ «Թեժ գիծ» սպասարկման ծրագրի իրագործման համար, օգտագործելով IVR ծառայությունը, զանգերի մի մասը (կախված բաժանորդների հարցերից) կարող են մշակվել ավտոնատ ռեժիմում, մյուս մասն անմիջապես փոխանցվել ընկերության աշխատակիցներին, իսկ մնացածը սպասարկվել զանգերի - կենտրոնի օպերատորների կողմից, ի դեպ գիշերային ժամերին բոլոր զանգերը կարող են մշակվել միայն IVR համակարգում: