Հեռախոսահամարների գեղեցկության մասին

Մարդկանց գրավում է գեղեցիկ երաժշտությունը, մեքենաները, դիզայներական հագուստը… և գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ նաև հեշտ հիշվող հեռախոսահամարները: Ի դեպ, որքան գեղեցիկ և համաչափ են նրանք, այնքան ավելի շատ օգուտ են բերում իրենց տերերին:Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է դարձել ձեռք բերել 060 66 xx xx հեռախոսահամարներ: Ըստ չինական փիլիսոփայության, մարդիկ կարող են աճել ինչպես կարիերայում, այնպես էլ ընտանիքում, ընտրելով կոնկրետ թվեր: Իսկ 6 թիվը խորհրդանշում է հարստություն և եկամուտ: Օրինակ՝ զրոների համադրությամբ հեռախոսահամարները (060 66 00 00), կարելի է համարել բացառիկ, իսկ միանման թվերի շարքով հեռախոսահամարները հիշվում են մեկընդմիշտ և ձևավորում են իրենց տիրոջ երկրորդ անունը:

Կրկնակի համաչափություն:

Նմանատիպ հեռախոսահամարի ընտրության կոնցեպցիան, երբ հեռախոսահամարի մեջ փոխվում է միայն առաջին թիվը և «ստեղծվում են» գեղեցիկ զույգեր, ավելի շատ է համապատասխանում այն մարդկանց, որոնք օգտագործում են մեկ կամ ավելի հեռախոսներ: Ի դեպ, անհրաժեշտ է, որպեսզի այդ հեռախոսահամարներն օգտագործվեն միևնույն ոլորտում և նախատեսված լինեն որոշակի լսարանի համար, օրինակ՝ գործընկերների (060 66 55 22 և 060 66 55 23):

Սուպերհամադրություն:

Թվերի այսպիսի համադրություններ, օրինակ 060 666 665, իրենց յուրահատկությամբ և գեղեցիկ ձևավորմամբ ոչնչով չեն զիջում մնացած համադրություններին:

Կրկնվող շարք:

Քանի որ այս հեռախոսահամարի բոլոր թվերը նույնն են, նրան հնարավոր չէ մոռանալ կամ շփոթել մեկ ուրիշի հետ: Հեռախոսահամարների այս համադրությունը ունի մի շարք առավելություններ և տալիս է իր տիրոջը լրացուցիչ բոնուսներ: Շատ հաճախ մարդիկ կապում են կոնկրետ հեռախոսահամարը կորկրետ մարդու հետ և երբ խոսում են այդ մարդու մասին՝ վիզուալ պատկերացնում են համապատասխան թվերի համադրությունը, օրինակ՝ 060 66 66 66:

Համաչապ համադրություններ:

Եվ, վերջապես, հնարավոր չէ չհիանալ այնպիսի հեռախոսահամարներով, որտեղ օգտագործված են համաչափ համադրություններ: Համաչափ համադրությունների միանշանակ առավելությունն այն է, որ նրանք առաջինն են հայտնվում մտքում: Այսպիսով, հիշելով առաջին թվերը, մտքում հայտնվում են նաև մնացածները, օրինակ 060 66 22 66:

Գեղեցիկ հեռախոսահամարները համարվում են ցանկացած ակտիվ ապրելակերպ վարող մարդու անհրաաժեշտ ատրիբուտ: Նրանք՝ վառվող փարոսի պես գրավում են մարդկանց ուշադրությունը դեպի նա: Բայց, ցավոք, այսպիսի համադրությունների ընտրության հնարավորությունը հավերժ չէ:
Շտապեք ընտրել Ձեր անձնական հեռախոսահամարը, որը ներդաշնակորեն կհամապատասխանի Ձեզ:
Ընտրությունը Ձերն է!